Սիրով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 20-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կանցկացվի Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (ԱՏՀ/GIS) միջազգային օրվան նվիրված «Քարտեզից այն կողմ․ ԱՏՀ-ն ոլորտների խաչմերուկում» խորագրով աշխատաժողով։
Աշխատաժողովը միտված է ԱՏՀ տեխնոլոգիաների ժամանակակից զարգացումների և տարբեր ոլորտներում դրանց կիրառության հնարավորությունների ներկայացմանը՝ ստեղծելով գիտելիքի փոխանակման, միջոլորտային համագործակցության և մասնագիտական երկխոսության հարթակ։
Միջոցառման ընթացքում կներկայացվեն ուսանողական միջոլորտային նախագծեր՝ զբոսաշրջության, քաղաքաշինության, կլիմայի, բնապահպանության, տրանսպորտի և ծրագրավորման ոլորտներից։ Կքննարկվեն նաև ԱՏՀ տեխնոլոգիաների արդի միտումներն ու կիրառական հնարավորությունները, տեղի կունենան մասնագիտական քննարկումներ և հարցուպատասխան ոլորտի մասնագետների հետ։
Աշխատաժողովին կարող են մասնակցել ուսանողներ, երիտասարդ մասնագետներ, ԱՏՀ/GIS ոլորտի ներկայացուցիչներ և բոլոր հետաքրքրվածները՝ միասին բացահայտելու տարածական տվյալների ներուժն ու քարտեզից այն կողմ բացվող նոր հնարավորությունները։
Աշխատաժողովը տեղի կունենա նոյեմբերի 20-ին`ժամը 14:00-ին, ՃՇՀԱՀ-ի 2023 լսարանում: Գրանցվիր՝ https://shorturl.at/T7Mc6
Քարտեզից այն կողմ՝ այնտեղ, որտեղ ծնվում են նոր գաղափարներն ու հնարավորությունները։