Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում նոյեմբերի 18-ին կանցկացվի սեմինար՝ «Ջրերի մաքրման ժամանակակից մեթոդները․ ջերմային թորման և հակադարձ օսմոսի եղանակներ» թեմայով։
Սեմինարի ընթացքում կներկայացվեն ջրերի մաքրման ժամանակակից տեխնոլոգիաները, դրանց կիրառման առանձնահատկությունները, ինչպես նաև ջերմային թորման և հակադարձ օսմոսի մեթոդների սկզբունքներն ու արդյունավետությունը։ Մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու ջրի մաքրման գործընթացներում կիրառվող նորագույն մոտեցումներին և դրանց գործնական նշանակությանը։
Սեմինարը կվարի Ջրային համակարգերի, հիդրոտեխնիկայի և հիդրոէներգետիկայի ամբիոնի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Սահակյանը։
Սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 18-ին՝ ժամը 14:30-ին, ՃՇՀԱՀ-ի 2023 լսարանում։