Սիրելի՛ համալսարանականներ, տեղեկացնում ենք, որ Էրազմուս+ ազգային գրասենյակը՝ Էրազմուս Մունդուս ասոցիացիայի (EMA) հետ համատեղ, նոյեմբերի 21-ին`ժամը 16:00-ին, կազմակերպում է առցանց հարցուպատասխան հանդիպում՝ նվիրված Erasmus Mundus համատեղ մագիստրոսական ծրագրերին դիմելու գործընթացին։
Հանդիպումը նախատեսված է այն ուսանողների և շրջանավարտների համար, ովքեր պատրաստվում են դիմել Erasmus Mundus ծրագրերին։ Կրթաթոշակային հայտերի ներկայացման վերջնաժամկետների մոտենալուն ընդառաջ՝ մասնակիցները հնարավորություն կունենան ստանալու գործնական խորհուրդներ, պարզաբանելու հայտադիմումների պատրաստմանն առնչվող հարցերը և վերջնականապես հստակեցնելու դիմելու գործընթացը։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն ծրագրերին դիմելու առանձնահատկությունները, հայտադիմումների պատրաստման գործընթացը և կրթաթոշակ ստանալու հնարավորություններին վերաբերող հարցեր։
Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ մինչև նոյեմբերի 19-ը` ժամը 23:59-ը, հետևյալ հղումով՝ https://forms.gle/efDU232PbJ5iFmuf6: