(010) 303-300

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

Հարգելի դիմորդ,

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ)՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգը հաստատելու մասին» N 1193-Ն, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման կարգը հաստատելու մասին» N 1194-Ն հրամանների և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի գիտական խորհրդի 2025 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ հաստատված «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մագիստրատուրայի ընդունելության» կարգի հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելություն։

Մագիստրատուրան բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի կրթական աստիճան և բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման ձև է:

Մագիստրատուրայում կարող է սովորել բակալավրի, դիպլամավորված մասնագետի կամ մագիստրոսի աստիճան ունեցող անձը մասնագիտական գիտելիքները խորացնելու, վերամասնագիտանալու, ինքնուրույն գիտական ուսումնասիրություններ կատարելու, մասնագիտական գործնական, նորարարական, տեխնոլոգիական զարգացումներ ու նոր հնարավորություններ ընկալելու ունակություններ ձեռք բերելու և մագիստրոսի որակավորման աստիճան ստանալու համար:

Մագիստրատուրայի հեռակա ուսուցման ընդունելությունն անցկացվում է մեկ փուլով:

Մագիստրատուրայի հեռակա ուսուցումը կազմակերպվում է վճարովի հիմունքներով: 

Մագիստրոսական որոշ կրթական ծրագրերով ընդունելությանը կարող են դիմել բացառապես տվյալ կրթական ծրագրի ընդունելության համար սահմանված հավելյալ պարտադիր պահանջները բավարարող դիմորդները: 

Ընդունելության դիմումներն ընդունվում են ընթացիկ տարվա սեպտեմբերի 14-ից մինչև հոկտեմբերի 9-ը՝ աշխատանքային օրերին՝ ժամը 1000 -1700, իսկ մրցույթի արդյունքները կամփոփվեն մինչև հոկտեմբերի 30-ը:

Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

  • Անձնագրի և սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի բնօրինակները և պատճենները,
  • Դիմում-հայտ համալսարանի ռեկտորին, նշելով ընտրած մասնագիտությունը և կրթական ծրագիրը,
  • Բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) բնօրինակները և պատճենները,
  • Օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար դիպլոմի հետ ներկայացնում են Հայաստանի Հանարապետությունում ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի կողմից տրամադրված տեղեկանք դիպլոմի համարժեքության մասին, 
  • ինքնակենսագրություն և 3 լուսանկար (3×4 չափի),
  • հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (առկայության դեպքում),
  • զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի բնօրինակը և պատճենը:

Դիմորդները մագիստրատուրայի ընդունելության ծառայությունների համար վճարում են  7000 (յոթ հազար) ՀՀ դրամ, որը անհրաժեշտ  է փոխանցել «ՃՇՀԱՀ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ի  հաշվեհամարին՝ 15100-01964940200, նպատակ դաշտում նշելով`  անունը, ազգանունը, հայրանունը և ընտրված կրթական ծրագիրը։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ) և պետական կրթաթոշակ տալու կարգը, ինչպես նաև նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցման չափը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 1986-Ն և 2005 թվականի սեպտեմբերի 15-ի N 2114-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1183-Ն որոշմանը համապատասխան կարգավիճակ ունենալու դեպքում ներկայացնել պահանջվող փաստաթղթերը.

  • «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող մինչև 23 տարեկան անձանց, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև մինչև ուսումնառության ավարտը,
  • 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող և հաշմանդամ երեխա ճանաչված անձինք, ֆունկցիոնալության ծանր և խորը, իսկ երեխաների դեպքում նաև միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձինք` համաձայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
  • ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
  • զոհված (մահացած) զինծառայողների ծնողներին, ամուսնուն (կնոջը), մինչև 27 տարեկան զավակներին, համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

Մագիստրատուրայի ընդունելության մրցույթն անցկացվում է հետևյալ չափանիշների և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի գիտական խորհրդի 2025 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ հաստատված «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մագիստրատուրայի ընդունելության» կարգի     15-րդ և 16-րդ կետերի առաջնահերթությամբ

  • նախորդ ուսումնառության ծրագրում ցուցաբերած ընդհանուր առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,
  • մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,
  • տպագրված կամ տպագրման ընդունված գիտական աշխատությունների, թեզիսների և զեկուցումների առկայությունը,
  • ոչ մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով։

Փաստաթղթերը ընդունվում են հետևյալ հասցեում` ք Երևան, Տերյան 105, 2-րդ մասնաշենք, 2125 աշխատասենյակ, հեռախոս`  010-303-300 (ներքին`933) նաև  հայտագրումն իրականացվում է առցանց տարբերակով:

        
 Հարգելի
՛ դիմորդ,

         2026-2027 ուստարվա հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության քննությունների օրը` հոկտեմբերի 19-ն է: Քննասենյակի և քննության ժամի վերաբերյալ տեղեկատվությունը կտեղադրվի համալսարանի պաշտոնական կայքէջում: 

         Տեղեկացնում ենք, որ ընդունելության դիմում-հայտում նշված մագիստրոսական երկու կրթական ծրագրով համալսարանի սահմանած կարգով համապատասխան խումբ չձևավորվելու կամ մրցույթներից դուրս մնալու դեպքում ընդունված դիմորդին հնարավորության դեպքում առաջարկվում է մասնակցելու այլ կրթական ծրագրով ընդունելության մրցույթին։

24.09.26