(010) 303-300

ՄՐՑՈՒՅԹ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ՄԵԿ ԿԻՍԱՄՅԱԿ ՈՒՍՈՒՄՆԱՌԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Իտալիայի Հռոմի «Լա Սապիենցա» համալսարանի միջև գործող միջբուհական համագործակցության պայմանագրի շրջանակում հայտարարվում է մրցույթ՝ 2026–2027 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում «Լա Սապիենցա» համալսարանում ուսումնառության նպատակով՝ նախատեսված 5 տեղի համար։

Ծրագրին կարող են դիմել ՃՇՀԱՀ-ի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ծրագիրը Էրազմուս+ շարժունության ծրագիր չէ։ Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը, այդ թվում՝ ճանապարհածախսը, Իտալիայում կեցության, ներքին տեղաշարժի և այլ ծախսերը, հոգում է մասնակիցը՝ սեփական ֆինանսական միջոցների հաշվին։

«Լա Սապիենցա» համալսարանում կրթական ծրագրերն իրականացվում են ինչպես անգլերենով, այնպես էլ՝ իտալերենով։ Կրթական ծրագրերի և ուսումնառության հնարավորությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումներով՝

Կրթական ծրագրերի ընտրության և դրանց համապատասխանելիության վերաբերյալ հարցերի դեպքում ուսանողները կարող են դիմել ՃՇՀԱՀ համապատասխան ֆակուլտետների դեկանատներ։

Մասնակցության համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը.

  • ինքնակենսագրություն (CV)՝ անգլերենով,
  • դիմումատուի կողմից ստորագրված հիմնավորման նամակ (Motivation Letter)՝ հայերենով և անգլերենով,
  • առաջադիմության վերաբերյալ տեղեկանք (ՄՈԳ),
  • օտար լեզվի՝ անգլերենի և/կամ իտալերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (առնվազն B1 մակարդակ),
  • գործող անձնագրի պատճենը։

Անհրաժեշտ փաստաթղթերը հարկավոր է ներկայացնել ՃՇՀԱՀ համապատասխան ֆակուլտետի դեկանատ մինչև սեպտեմբերի 23-ը՝ աշխատանքային օրվա ավարտը։

Թեկնածուների նախնական ընտրությունը կիրականացվի սեպտեմբերի 24-ին՝ հարցազրույցի ձևաչափով։ Հարցազրույցի անցկացման վայրի և ժամի վերաբերյալ տեղեկատվությունը՝ լրացուցիչ։

Թեկնածուների ընտրության հիմնական չափանիշներն են՝ բարձր առաջադիմությունը, օտար լեզվի իմացության մակարդակը և մոտիվացիան։

Նախնական ընտրության արդյունքում առաջադրված թեկնածությունների վերջնական հաստատումն իրականացնում է «Լա Սապիենցա» համալսարանի համապատասխան ֆակուլտետի ղեկավարությունը։

09.09.26