Հարգելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում մեկնարկել է ուսման վճարի փոխհատուցման (զեղչերի) դիմումների ընդունման գործընթացը։
Ուսանողները կարող են դիմել ուսման վճարի փոխհատուցման՝ հետևյալ երկու ուղղություններով՝
Դիմումների ընդունումն իրականացվում է առցանց եղանակով։ Դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել educover.nuaca.am կայք, լրացնել համապատասխան տվյալները և կցել պահանջվող փաստաթղթերը։
Կայքում ներկայացված են դիմելու կարգի, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի, ինչպես նաև դիմումների ներկայացման վերջնաժամկետների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը։
Ուսանողներին հորդորում ենք ուշադիր ծանոթանալ կայքում ներկայացված պահանջներին, հետևել սահմանված ժամկետներին և դիմումները ներկայացնել համապատասխան կարգով։
Խնդրում ենք լինել ուշադիր և չուշացնել դիմումների ներկայացման վերջնաժամկետները։