Սիրելի՛ ուսանողներ և շրջանավարտներ, տեղեկացնում ենք, որ Career Factory by staff.am-ը՝ Plug and Play Armenia-ի հետ համատեղ և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ, կազմակերպում է MentorPlay | Visual Storytelling Edition միջոցառումը։ Միջոցառման գլխավոր գործընկերն է Axel Mondrian & Partners-ը։
Career Factory-ն staff.am էկոհամակարգի կրթական ուղղությունն է, որը գործարկվել է 2023 թվականին՝ նպաստելու աշխատաշուկայի զարգացմանը՝ մասնագիտական աճի նորարարական հնարավորությունների ստեղծման միջոցով։
MentorPlay | Visual Storytelling Edition-ը բացառիկ հնարավորություն է վիզուալ հաղորդակցությամբ հետաքրքրվող ուսանողների և շրջանավարտների համար՝ 1:1 մենթորությունների և թեմատիկ քննարկումների միջոցով ստանալու իրենց հարցերի պատասխանները Հայաստանի առաջատար վիզուալ հաղորդակցության մասնագետներից։
Միջոցառումը հնարավորություն կտա ընդլայնելու մասնագիտական կապերը, ձեռք բերելու գործնական գիտելիքներ և օգտակար խորհուրդներ՝ մասնագիտական ու կարիերայի զարգացման համար։
Մասնակցությունն անվճար է, սակայն տեղերը սահմանափակ են։
Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին, Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում։
Մանրամասների և գրանցման համար անցեք հետևյալ հղմամբ՝
careerfactory.am/mentorplay-visual-strytelling: