(010) 303-300

«ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՔԱՂԱՔՆԵՐ ԵՎ ԳՅՈՒՂԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՍԵՄԻՆԱՐ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 17-ին համալսարանում տեղի կունենա «Ստորգետնյա քաղաքներ և գյուղեր» խորագրով սեմինար։

Սեմինարը կվարի ճարտարապետության դոկտոր Սամվել Շահինյանը։

Հանդիպման ընթացքում կներկայացվեն ստորգետնյա քաղաքների և գյուղերի առանձնահատկությունները, դրանց ձևավորման ու զարգացման պատմությունը, ինչպես նաև ճարտարապետական, բնապահպանական և մշակութային նշանակությունը։

Սեմինարը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15:30-ին, Գիտական խորհրդի նիստերի դահլիճում (2129)։

03.09.26