Ճարտարապետության և շինարարության Հայսատանի ազգային համալսարանը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա հեռակա ուսուցմամբ բակալավրի ընդունելություն։
Քննությունների և բուհերի հայտագրումը կմեկնարկի 2026թ. սեպտեմբերի 5-25-ը` մինչև ժամը 18:00 dimord.am կայքի միջոցով:
Միասնական քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 20-27-ը, իսկ ներբուհականը` հոկտեմբերի 10-27-ը ընկած ժամանակահատվածում:
Համաձայն ընդունելության դիմում-հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել մեկ բուհի մինչև երեք մասնագիտությունների (կրթական ծրագրերի) վճարովի մրցույթին, որոնց համար սահմանված են ընդունելության միևնույն քննությունները։
Ընդունելության քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով: Դրական են համարվում 7.5 և բարձր միավորները:
Դիմորդները կարող են պահպանել տվյալ տարվա միասնական և տվյալ բուհի համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրի) համար հանձնած ներբուհական քննությունների դրական գնահատականները` իրենց ցանկությամբ: Դիմորդին իրավունք է վերապահվում, պահպանելով նաև միասնական և ներբուհական կարգով հանձնած քննական առարկայի գնահատականը, տվյալ առարկայից հանձնել քննություն: Այն դեպքում, երբ դիմորդը ստանում է ավելի բարձր գնահատական, հաշվի է առնվում հանձնած քննության արդյունքը:
Դիմորդը դիմում-հայտի հետ ներկայացնում է`
Ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերը լրացնելու ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չեն, և լրացուցիչ փաստաթղթեր չեն ընդունվում:
Հանրապետական ընդունող հանձնաժողովը հիմնական մրցույթի արդյունքները հաստատում է մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 30-ը:
Կից ներկայացնում ենք դիմորդներին տրվող արտոնությունները.
Ընդունելության քննությունը դրական միավորով հանձնելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մրցույթից դուրս ընդունվում են ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2- րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ծնողները, ամուսինը (կինը), մինչև 27 տարեկան զավակները:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՃՇՀԱՀ ընդունող հանձնաժողով 010 303 300 (9-33) հեռախոսահամարով: