(010) 303-300

ՕՄԱՆԻ ՍՈՒԼԹԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ

Հարգելի՛ ուսանողներ, ներկայացնում ենք Oմանի Սուլթանության կրթական հաստատությունների կողմից առաջարկվող կրթական ծրագրերի և կրթաթոշակների վերաբերյալ տեղեկատվություն: 

Օմանի Սուլթան Կաբուսի համալսարանը հայտարարել է 2026-2027 ուսումնական տարվա ընդունելության դիմումների ընդունման գործընթացի մասին՝ կրթական ծրագրերի վճարովի համակարգում ուսանելու նպատակով: Կրթական ծրագրերի, ինչպես նաև ընդունելության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումներով՝ https://www.squ.edu.om/admissions/homehttps://x.com/SQUANRhttps://sis.squ.edu.om/UI/Admission/AdmissionRequests.aspx:

Օմանի գերմանական տեխնոլոգիական համալսարանը (GUTech) տեղեկացնում է օտարերկրացի ուսանողների համար համալսարանի կրթական ծրագրերով ուսանելու և կրթաթոշակներ ստանալու հնարավորությունների մասին: 

Համալսարանն առաջարկում է՝

  • Excellence Full Scholarship, ուսման վարձի 100%-ի փոխհատուցում, 
  • Merit Partial Scholarship, ուսման վարձի 50%-ի փոխհատուցում,
  • International Student Scholarship, ուսման վարձի 20%-ի չափով զեղչ,
  • DAAD Scholarships (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն), կարող է ապահովել ուսման վարձի մասնակի փոխհատուցում՝ ուսումնական առաջին տարվա արդյունքների հիման վրա:

GUTech համալսարանի և կրթաթոշակային հնարավորությունների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն հասանելի է հետևյալ հղումներով` https://www.gutech.edu.om/gutech-at-a-glance/https://www.gutech.edu.om/admissions-scholarships/scholarships/:

 

19.08.26