(010) 303-300

2026/2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ  

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է 2026/2027 ուսումնական տարվա հեռակա ուսուցմամբ (վճարովի հիմունքներով) ասպիրանտուրայի ընդունելություն  հետևյալ մասնագիտություններով. 

 

Վճարովի հիմունքներով ՝ (սահմանված 504 000 դրամ)

Ե.23.01   

Շինարարական կոնստրուկցիաներ, շենքեր, կառույցներ,շինարարական նյութեր  և շինարարական մեխանիկա

Ե.23.02   

Քաղաքացիական, արդյունաբերական, հիդրոտեխնիկական, տրանսպորտային և ստորգետնյա շինարարություն

Ե.23.03

Շենքերի և կառույցների ճարտարագիտական  (էներգետիկ, հիդրավլիկ և այլն) ապահովում

Ե.23.06

Գեոդեզիա, ներառյալ քարտեզագրություն և կադաստր

ԺԸ.00.01

Ճարտարապետություն

Մրցույթին կարող են մասնակցել մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցող անձինք:

Մրցույթն իրականացվում է ըստ մասնագիտական քննությունից ստացած գնահատականի:

Ասպիրանտուրայի դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ ս.թ. օգոստոսի 24-ից սեպտեմբերի 11-ը ներառյալ, մասնագիտությունից քննության հանձնումը` ս.թ. սեպտեմբերի 14-ից 25-ը ներառյալ:

      Դիմորդները դոկտորական կրթության բաժին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

  • Դիմում ռեկտորի անունով,
  • Ներկայացնում է անձնագիրը, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի բնօրինակները, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները, (օտարերկյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
  • օտար լեզու (անգլերեն՝ «TOEFL» (iBT) (այԲիԹի)՝ նվազագույնը 2.5  և «IELTS» (ԱՅԼԹՍ)՝  
    5.5 միավոր) առարկայի ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը,
  • ընտրած մասնագիտությամբ գրախոսվող գիտական ամսագրերում հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում` մասնագիտական ամբիոնի կողմից գրավոր դրական գրախոսականով,
  • կադրերի հաշվառման անձնական թերթիկ, ինքնակենսագրություն և 2 լուսանկար (3 x 4 չափսի),
  • միջազգային կամ հանրապետական ուսանողական առարկայական մրցույթներում կամ օլիմպիադաներում ստացած դիպլոմները կամ միջազգային գիտաժողովներում մասնակցության զեկույցները (առկայության դեպքում),
  • զինվորական գրքույկի պատճենը (բացակայության դեպքում` զորակոչային տեղամասում  կցագրման վկայականի պատճենը):

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՃՇՀԱՀ-ի դոկտորական կրթության բաժին հետևյալ հասցեով` Տերյան 105, թիվ 2 մասնաշենք, 2335 սենյակ, հեռ. (010) 30-33-00 (280, 659):

 

18.08.26