(010) 303-300

ՃՇՀԱՀ-Ի 8 ՈՒՍԱՆՈՂ՝ «ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ, ԻՄ ԱՊԱԳԱ» ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ

Ամերիաբանկը մեկ հարկի տակ համախմբեց «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի հաղթողներին՝ արժևորելով նրանց գիտելիքները, առաջադիմությունն ու նպատակասլացությունը։

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ մրցույթի հաղթողների թվում են նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 8 ուսանողներ, որոնք 2025–2026 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում 4 ամիս շարունակ ստացել են ամսական 50,000 ՀՀ դրամ կրթաթոշակ։

Մրցույթի հաղթողներն ընտրվել են ուսանողների կուտակային միջին որակական գնահատականի (ՄՈԳ) և ինտելեկտուալ թեստի արդյունքների համադրմամբ։ Այս տարի կրթաթոշակի են արժանացել ՀՀ պետական և մասնավոր բուհերի 200 ուսանողներ։

ՃՇՀԱՀ հաղթողները՝

  • Ավանեսյան Զուլիանա Կարենի
  • Գրիգորյան Անիրա Սուրենի
  • Հովհաննիսյան Գայանե Արթուրի
  • Հովհաննիսյան Մարիա Արտյոմի
  • Հովսեփյան Նիկա Արտյոմի
  • Մկրտչյան Հայարփի Գագի
  • Սողոմոնյան Տաթև Գրիգորի
  • Ստեփանյան Էրիկա Հրայրի

Շնորհավորում ենք մեր ուսանողներին այս կարևոր ձեռքբերման կապակցությամբ և մաղթում նոր հաջողություններ՝ կրթական և մասնագիտական ճանապարհին։

 

20.07.26