Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է HVAC համակարգերի նախագծման մասնագիտական դասընթացի մեկնարկի մասին՝ նախատեսված ճարտարագետների և դիզայներների համար։
Դասընթացը հնարավորություն է տալիս ձեռք բերել ինչպես HVAC համակարգերի նախագծման տեսական գիտելիքներ, այնպես էլ գործնական հմտություններ՝ կիրառելով ժամանակակից ծրագրային գործիքներ և ոլորտում ընդունված նախագծման սկզբունքները։
Դասընթացի ժամանակ հնարավորություն կունենաք սովորելու`
Դասընթացի տևողությունը կազմում է 16 ժամ (2 շաբաթ)։ Պարապմունքներն անցկացվելու են շաբաթական 2 օր, յուրաքանչյուր դասի տևողությունը՝ 1 ժամ 20 րոպե։ Դասերը կանցկացվեն 18:40-ին, առկա ձևաչափով:
Դասընթացը վարելու է HVAC Academy-ի մասնագետ, ՃՇՀԱՀ դասախոս։
Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 60 000 դրամ։ ՃՇՀԱՀ ուսանողների համար գործում է 10% զեղչ, իսկ յուրաքանչյուր խմբում ընդգրկվում է 5–10 մասնակից։
Մասնակիցներին կտրամադրվի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից հաստատված վկայական։
Գրանցվելու համար անցեք հղումով: Հարցերի դեպում հեռ.` +374 10 58 64 64, էլ. փոստ՝ extension@nuaca.am: