Սիրելի՛ ուսանողներ, դասախոսներ և ինժեներական համայնքի ներկայացուցիչներ, տեղեկացնում ենք, որ հունիսի 30-ից հուլիսի 2-ը Հայաստան կայցելեն Հենկել Կորպորացիայի ներկայացուցիչները՝ Application Engineering-ի տնօրեն Սքոթ Ֆ. Առնոլդը և Henkel Civil Composites-ի բիզնեսի զարգացման ղեկավարը Դոմինիկ Վալերսը:
Այցի շրջանակում հուլիսի 2-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կանցկացվեն երկու պրեզենտացիաներ՝ մեկը ՃՇՀԱՀ-ի ACI ուսանողական բաժանմունքի համար (ղեկավար՝ պրոֆ. Դադայան), իսկ մյուսը՝ ինժեներական համայնքի ներկայացուցիչների համար։
Հանդիպման ընթացքում կներկայացվեն FRP (Fiber Reinforced Polymer) համակարգերի նախագծման ժամանակակից մեթոդաբանությունը, ծրագրային մոդուլը, ինչպես նաև Հենկելի կողմից տրամադրվող տեխնիկական աջակցությունը՝ նախագծող ինժեներներին FRP համակարգերի ճիշտ նախագծման և կիրառման գործընթացում։
Հանդիպումը տեղի կունենա 2023 դահլիճում, հուլիսի 2-ին ժամը 10։00-ին։
Սիրով հրավիրում ենք մասնակցելու և ծանոթանալու ոլորտի միջազգային փորձին և նորարարական լուծումներին։