Սիրով տեղեկացնում ենք, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Միավորված ազգերի զարգացման ծրագրի՝ UNDP in Armenia հետ համագործակցությամբ, աշխատանքային զբաղվածություն չունեցող կանանց համար ընձեռում է հնարավորություն՝ անվճար մասնակցելու համալսարանի կողմից իրականացվող շարունակական մասնագիտական զարգացման դասընթացներին։
Դասընթացներն իրականացվում են առկա ձևաչափով և նպատակ ունեն մասնակիցներին տրամադրել նոր մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ, ինչպես նաև զարգացնել արդեն իսկ առկա կարողությունները՝ նպաստելով նրանց մասնագիտական աճին և աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը։
Դասընթացների ցանկին ծանոթանալու և մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հայտը՝ նշելով զբաղվածություն չունենալու հանգամանքը` https://forms.gle/Dny6bGBzGLM6MVz98:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շարունակական և լրացուցիչ կրթության բաժնի հետ՝ գրելով extension@nuaca.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարելով 010 30 3300 (961) հեռախոսահամարով։