(010) 303-300

ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՇԵՑՈՒՄ

Սիրելի´ դիմորդներ, տեղեկացնում ենք, որ 2026-2027 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրերի ներբուհական քննություններին մասնակցելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել սահմանված կարգը։

Քննասենյակ թույլատրվում է մուտք գործել միայն գրենական պիտույքներով, գծագրական տախտակով, սնունդով և ըմպելիքով (անհրաժեշտության դեպքում), անձը հաստատող փաստաթղթով և անցաթղթով։

Քննության ընթացքում արգելվում է օգտագործել հեռախոսներ, էլեկտրոնային սարքեր, պայուսակներ, ականջակալներ, պորտֆել, տախտակի պատյան, թղթապանակ և այլ օժանդակ նյութեր։

Բնական կարիքների կամ բժշկական ցուցումների դեպքում դիմորդները կարող են քննասենյակից դուրս գալ միայն հանձնաժողովի անդամների ուղեկցությամբ։

Քննական կենտրոն դիմորդների անխոչընդոտ մուտքը ապահովելու և ընթացիկ խնդիրներից խուսափելու համար խնդրում ենք քննությանը ներկայանալ միայն վերը նշված իրերով։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ համալսարանում հեռախոսների, էլեկտրոնային սարքերի կամ այլ արգելված իրերի համար պահպանման վայր նախատեսված չէ:

 

25.06.26