(010) 303-300

ՄԵԿՆԱՐԿՈւՄ Է «ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 4-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Հոկտեմբերի 8-10-ը Աղվերանում կանցկացվի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից կազմակերպվող «Ճարտարապետական ժառանգություն և ժամանակակից ճարտարապետություն» (ICAHCA) խորագրով միջազգային 4-րդ գիտաժողովը։

Գիտաժողովի նպատակն է նպաստել ճարտարապետական հուշարձանների և պատմական լանդշաֆտի պահպանության, քաղաքային միջավայրի զարգացման, ինչպես նաև ժամանակակից և հարմարավետ տարածական միջավայրի ձևավորման հիմնախնդիրների քննարկմանն ու դրանց լուծումների մշակմանը։

Բոլոր զեկույցների համառոտագրերը կհրատարակվեն առանձին ժողովածուով, իսկ հոդվածները՝ անգլերենով, կտպագրվեն Scopus գիտատեղեկատվական շտեմարանում ընդգրկված պարբերականում։

Գիտաժողովին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել, կցել համառոտագրերն ու հոդվածները, ինչպես նաև ծանոթանալ մասնակցության պայմաններին և այլ մանրամասներին հետևյալ հղմամբ՝ icahca2026.nuaca.am։

25.06.26