Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ (անվճար և վճարովի հիմունքներով) ասպիրանտուրայի ընդունելություն հետևյալ մասնագիտություններով.
Անվճար հիմունքներով.
- Ե.23.06 – Գեոդեզիա, ներառյալ քարտեզագրություն և կադաստր – 2 տեղ
- ԺԸ.00.01 – Ճարտարապետություն – 3 տեղ
Վճարովի հիմունքներով (սահմանված 504 000 դրամ).
- Ե.23.01 – Շինարարական կոնստրուկցիաներ, շենքեր, կառույցներ, շինարարական նյութեր և շինարարական մեխանիկա
- Ե.23.02 – Քաղաքացիական, արդյունաբերական, հիդրոտեխնիկական, տրանսպորտային և ստորգետնյա շինարարություն
- Ե.23.03 – Շենքերի և կառույցների ճարտարագիտական (էներգետիկ, հիդրավլիկ և այլն) ապահովում
- Ե.23.06 – Գեոդեզիա, ներառյալ քարտեզագրություն և կադաստր
- ԺԸ.00.01 – Ճարտարապետություն
Մրցույթին կարող են մասնակցել մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցող անձինք։
Մրցույթն իրականացվում է ըստ մասնագիտական քննությունից ստացած գնահատականի։
Ասպիրանտուրայի դիմորդների փաստաթղթերի ընդունումը կատարվելու է հունիսի 15-ից մինչև հուլիսի 10-ը ներառյալ, իսկ մասնագիտական քննությունների հանձնումը՝ հուլիսի 13-22-ը ներառյալ։
Դիմորդները դոկտորական կրթության բաժին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
- ռեկտորի անունով դիմում,
- անձնագիրը, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի բնօրինակները,մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները,(օտարերկյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
- օտար լեզու (անգլերեն՝ «TOEFL» (iBT) (այԲիԹի)՝ նվազագույնը 2.5 և «IELTS» (ԱՅԼԹՍ)՝ 5.5 միավոր) առարկայի ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը,
- ընտրած մասնագիտությամբ գրախոսվող գիտականամսագրերում հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում` մասնագիտական ամբիոնի կողմից գրավոր դրական գրախոսականով,
- կադրերի հաշվառման անձնական թերթիկ, ինքնակենսագրություն և 2 լուսանկար (3 x 4 չափսի),
- միջազգային կամ հանրապետական ուսանողականառարկայական մրցույթներում կամ օլիմպիադաներումստացած դիպլոմները կամ միջազգայինգիտաժողովներում մասնակցության զեկույցները(առկայության դեպքում),
- զինվորական գրքույկի պատճենը (բացակայության դեպքում` զորակոչային տեղամասում կցագրման վկայականի պատճենը):
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՃՇՀԱՀ-ի դոկտորական կրթության բաժին հետևյալ հասցեով` ք. Երևան, Տերյան 105, թիվ 2 մասնաշենք, 2335 սենյակ, հեռ.՝ (010) 30-33-00 (ներքին՝ 280, 659):