(010) 303-300

ԴԻԶԱՅՆԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ԳԾԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 2», «ԳՈՒՅՆ 4» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐՆ ՈՒ SKETCH BATTLE ՄՐՑՈՒՅԹԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ Դիզայնի ֆակուլտետի կազմակերպած «Գծի պատմություն 2» և «Գույն 4» ուսանողական ստեղծագործական ցուցահանդեսների, ինչպես նաև SKETCH BATTLE էսքիզավորման մրցույթի արդյունքների ամփոփման հանդիսավոր միջոցառումը։

Միջոցառումը համախմբել էր ստեղծարար մտածողությունն ու մասնագիտական մոտեցումները՝ ուսանողներին հնարավորություն ընձեռելով ներկայացնելու իրենց անհատական ոճը, գեղարվեստական մտածողությունն ու ստեղծագործական պատկերացումները։

Մասնագիտական հանձնաժողովի քվեարկության արդյունքներով՝ SKETCH BATTLE մրցույթում՝ I հորիզոնականը զբաղեցրեց Մերի Խաչատրյանը, II հորիզոնականը՝ Աննա Ղահրյանը, III հորիզոնականը՝ Լուսինե Աբգարյանը։

Մրցույթին մասնակցած բոլոր ուսանողները ստացան մասնակցության վկայականներ, իսկ մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները պարգևատրվեցին համալսարանական հուշանվերներով և դիպլոմներով։

Միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում ունեցած ներդրման համար Դիզայնի ամբիոնի դոցենտ Քնքուշ Մալխասյանը, դասախոսներ Նոննա Հովհաննիսյանը, Լուսինե Մովսիսյանը, Անի Առաքելյանը, Տաթև Նահապետյանը, Լուսինե Պողոսյանը և Ինգա Մանգասարյանը, ինչպես նաև ուսանողներ Մարիամ Սաղաթելյանը, Մարի Մինասյանը, Գարօլին Յակոբեանը, Էլինա Մարտիրոսյանը, Էլլա Պողոսյանը, Անգելինա Մելիքյանը և Սյուզի Միկոյանը Դիզայնի ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանի կողմից արժանացան շնորհակալագրերի։

Ցուցահանդեսներն ու մրցույթը ևս մեկ անգամ ընդգծեցին երիտասարդ ստեղծագործողների ներուժը, գեղարվեստական կրթության կարևորությունն ու համալսարանում ձևավորվող ստեղծարար միջավայրը։

 

27.05.26