2026-2027 ուսումնական տարվա բուհերի ընդունելության համար, բուհի և մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրումը կիրականացվի ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը:
Դիմորդը բուհը և մասնագիտությունը նշելու և նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության (միասնական, ներբուհական) քննություն(ներ)ը հանձնելու կամ հանձնած քննություն(ներ)ը մուտքագրելու (պահպանելու) համար պետք է ունենա Գնահատման և թեստավորման կենտրոնի անձնական համար և մինչև մայիսի 10-ը առցանց եղանակով ԳԹԿ-ի dimord.am կայքէջում լրացնի ընդունելության դիմում-հայտը:
ԳԹԿ անձնական համար ստանալու համար շրջանավարտը դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2026-2027 ուսումնական տարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները դիմում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին: Առանձնացված ուսումնական հաստատությունների ցանկը ներկայացված է կից:
Ուսումնական հաստատության տնօրենը ստուգում է ընդունելության քննություն հայտագրել ցանկացող դիմորդի՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 1500 (մեկ հազար հինգ հարյուր) դրամ վճարի անդորրագրի առկայությունը, իսկ ներբուհական քննություն հանձնող դիմորդների դեպքում՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 15100-01964940200 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 1500 (մեկ հազար հինգ հարյուր) դրամ վճարի անդորրագրի առկայությունը կամ վճարից ազատված լինելու փաստաթուղթը, և տալիս ԳԹԿ անձնական համար։
Միասնական և ներբուհական քննությունների վճարից ազատվում են`
Ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերը լրացնելու ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չեն, և լրացուցիչ փաստաթղթեր չեն ընդունվում: Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավելի ընդունելության դիմում-հայտ:
Միասնական քննությունները կանցկացվեն հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ներբուհական քննությունները` հունիսի 26-ից մինչև հուլիսի 8-ը:
Մասնագիտությունների հայտագրման երրորդ (լրացուցիչ) փուլն ընդգրկում է տվյալ տարվա հուլիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում հիմնական փուլի մրցույթի արդյունքներով բուհ չընդունված դիմորդների կողմից մեկ կամ ավելի բուհ մինչև վեց մասնագիտության առցանց հայտագրումը, եթե այդ մասնագիտությունների գծով առկա են թափուր տեղեր, և դիմորդն այդ մասնագիտությունների համար սահմանված միասնական քննություններից ունի դրական գնահատականներ:
Հանրապետական ընդունող հանձնաժողովը հիմնական մրցույթի արդյունքները հաստատում է մինչև տվյալ տարվա հուլիսի 18-ը, իսկ լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթի արդյունքները հաստատում է հուլիսի 30-ին:
Համալսարանի մասնագիտություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարեք 010 303 300 (933) հեռախոսահամարով: