(010) 303-300

ՄՐՑՈՒՅԹ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը Էրազմուս+ KA-171 միջազգային շարժունության ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ՝ Իսպանիայի Կորունյայի համալսարանում (Universidade da Coruña) 2025-2026 ուստարվա մայիսի 18-22-ը դասախոսություններ կարդալու, փորձի փոխանակում իրականացնելու մեկ տեղի համար:

Մրցույթին կարող են դիմել համալսարամի Ճարտարապետության ֆակուլտետի՝ անգլերենին տիրապետող (B2 մակարդակ) դասախոսները:

Մասնակցության համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը.

  • Անգլերենով ինքնակենսագրություն:
  • Դիմումատուի ստորագրությամբ հիմնավորման նամակ (Motivation Letter)՝ անգլերենով և հայերենով:
  • Դասախոսությունների ծրագիր անգլերենով՝ 8 ակադեմիական ժամ տևողությամբ (բովանդակությունը պետք է համապատասխանի Կորունյայի համալսարանում գործող կրթական ծրագրերին, հղում` Universidade da Coruña:

Հավելենք, որ մինչև մրցութային հայտի ներկայացումը, անհրաժեշտ է ստանալ Կորունյայի համալսարանի կողմից մասնակցության ձևաչափի մասին նախնական համաձայնություն:

Հրավիրող կողմից դրական պատասխանի դեպքում փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել ֆակուլտետի դեկանին մինչև ապրիլի 9-ը՝ աշխատանքային օրվա ավարտը:

Մասնակիցների ընտրությունը կանցկացվի ապրիլի 10-ին՝ ժամը 09։30-ին Միջազգային համագործակցության վարչությունում (2214 աշխատասենյակ):

09.04.26