(010) 303-300

«B2B ՎԱՃԱՌՔՆԵՐ» ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԴԱՍԸՆԹԱՑ ՃՇՀԱՀ-ՈՒՄ

Սիրելի՛ ուսանողներ, ՃՇՀԱՀ-ը Էրազմուս+ LISS24 նախագծի շրջանակում կազմակերպում է ինտերակտիվ դասընթաց՝ «B2B վաճառքներ» թեմայով:

Դասընթացը կմեկնարկի ապրիլի 10-ին` ժամը 14:10-ին, 2021 լսարանում:

Դասընթացի տևողությունը 2 շաբաթ է, շաբաթը 3 օր՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ, յուրաքանչյուրը 1 ժամ տևողությամբ:

Դասընթացներն անվճար են, նախատեսված են համալսարանի բոլոր ֆակուլտետների ուսանողների համար: Դասընթացները վարելու են ինչպես համալսարանի, այնպես էլ գործընկեր կազմակերպություններից հրավիրված առաջատար մասնագետներ:

Դասընթացին մասնակցությունը ամփոփվելու է մրցույթով: Դասընթացների ավարտին տրվելու է մասնակցության վկայական։

Հաղթողները կստանան խրախուսական մրցանակներ, ինչպես նաև հնարավորություն կստանան մասնակցելու «B2B վաճառքներ» խորագրով միջազգային մրցույթի:

Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան․

  • զարգացնել հաղորդակցման և բանակցային հմտությունները,
  • վերլուծել պոտենցիալ հաճախորդների, գործընկերների կարիքները,
  • կատարել պրոֆեսիոնալ քննարկումներ, ձևակերպել թիրախային հարցադրումներ,
  • ներկայացնել կազմակերպության պրոդուկտն առավելագույն շահեկան եղանակով,
  • հարթել կոնֆլիկտային իրավիճակները,
  • հասկանալ դիմացինի հոգեվիճակը՝ վերլուծելով մարմնի ու ժեստերի լեզվի առանձնահատկությունները։

Ամփոփիչ մրցույթի շրջանակում լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները կարող են ստանալ համագործակցության կամ աշխատանքի առաջարկներ մրցույթի ժյուրիի անդամների կողմից:

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով: 

07.04.26