«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կառավարման ապարատում կայացավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Երկաթուղիների շինարարություն, ուղի և գծային տնտեսություն» մասնագիտությամբ շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էր համալսարանի պատվիրակությունը՝ Շինարարության ֆակուլտետի դեկանի գլխավորությամբ։
ՀԿԵ 12 աշխատակից-շրջանավարտների համար միջոցառումը կարևոր փուլ դարձավ երկաթուղային տրանսպորտի ոլորտում մասնագիտական ուղին շարունակելու համար: Վերապատրաստում անցած մասնագետների թվում էին ճանապարհային վարպետներ, ինժեներներ և ուղեմոնտյորներ՝ ընկերության բոլոր ստորաբաժանումներից:
ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը ընդգծեց, որ աշխատակիցների շարունակական ուսուցումն ու մասնագիտական որակավորման բարձրացումը իրենց առաջնահերթություններից է, քանի որ դրանք անմիջական ազդեցություն ունեն ինչպես աշխատանքի անվտանգության, այնպես էլ երկաթուղու գործունեության ընդհանուր արդյունավետության վրա:
Դիպլոմների հանձնման արարողությունը նշանավորեց ուսման ավարտը և նոր մասնագիտական փուլերի մեկնարկը:
Հավելենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը դեռևս 2021 թվականից սերտ համագործակցում է համալսարանի հետ՝ ապահովելով թե նոր մասնագետների պատրաստումը, թե աշխատակիցների վերապատրաստումն ու մասնագիտական զարգացման հնարավորությունները: