(010) 303-300

ՃՇՀԱՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ ԸՆՏՐՎԵՑԻՆ ՆՈՐ ԱՄԲԻՈՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում իրականացավ գիտական խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր մի շարք ամբիոնների ղեկավարների ընտրության հարցը։

Նիստի ընթացքում թեկնածուները ներկայացրին իրենց զարգացման տեսլականը՝ շեշտադրելով կրթության որակի բարձրացումը, գիտահետազոտական աշխատանքի խթանումը և մասնագիտական ոլորտում համագործակցության նոր ուղղությունների ձևավորումը։ Քննարկումների ավարտից հետո անցկացվեց քվեարկություն, որի արդյունքում ամփոփվեցին ընտրությունների արդյունքները։

Արդյունքում՝

  • Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի ղեկավար ընտրվեց տ.գ.թ., ասիստենտ Անուշ Մարգարյանը,
  • Շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արտադրության ամբիոնի ղեկավար՝ տ.գ.թ., դոցենտ Ավետիք Արզումանյանը,
  • Ջերմագազամատակարարման և օդափոխության ամբիոնի ղեկավար՝ տ.գ.թ., դոցենտ Աննա Քարամյանը,
  • Շրջակա միջավայրի կառավարման, տուրիզմի և սերվիսի ամբիոնի ղեկավար՝ տ.գ.թ. Քրիստինե Սահակյանը։

Ընտրված ղեկավարներն իրենց գործունեությամբ կնպաստեն համալսարանի կրթական և գիտական ներուժի զարգացմանը՝ ապահովելով արդի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստում։

19.03.26