Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում իրականացավ «Դարձիր Սանտա» ամենամյա բարեգործական ծրագրի ամփոփիչ հանդիպումը, որը միավորել էր համագործակցող բուհերի ներկայացուցիչներին և ծրագրի աջակիցներին։
Հանդիպման շրջանակում ՃՇՀԱՀ էին այցելել համագործակցող բարձրագույն ուսումնական հաստատությունների նախագահները։ Միջոցառումը կարևոր հարթակ դարձավ իրականացված նախաձեռնությունների արդյունքների ամփոփման և համագործակցության արդյունավետության գնահատման համար։
Համալսարանի ղեկավարությունը՝ Ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արման Առաքելյանը և Աշխատակազմի ղեկավար Փայլակ Կարապետյանը, իրենց ելույթներում ընդգծեցին համալսարանների համատեղ ներգրավվածության կարևորությունը՝ նշելով, որ այս բարեգործական ծրագիրը ոչ միայն իրականացնում է երեխաների երազանքներն ու ցանկությունները, այլև ձևավորում է սոցիալական պատասխանատվության մշակույթ երիտասարդության շրջանում։ Նրանք շնորհակալություն հայտնեցին մասնակից բուհերին՝ ցուցաբերած հետևողական աջակցության և ակտիվ մասնակցության համար։
Հանդիպման ավարտին ներկաներին հանձնեցին համալսարանական նվերների փաթեթներ, ինչպես նաև ՀՀ ժողովրդական ու վաստակավոր նկարիչ, ՃՇՀԱՀ պրոֆեսոր Թաթոսի գրքերը՝ որպես համագործակցության և բարեգործական գաղափարների տարածման նշան։