Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը այս տարի առաջին անգամ մասնակցեց «Ինեկոբանկը քո կողքին. Ապագան՝ ավելի մեծ հնարավորություններով» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրին: Ծրագիրը միտված է կրթական աջակցություն՝ կարևորելով մասնագիտական ներուժը և գիտելիքահեն ու տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսության զարգացումը։
Մեր համալսարանից ծրագրին դիմել են մեծ թվով ուսանողներ, որոնցից հաղթող ճանաչվեցին 12-ը: Նրանք ստացան կրթաթոշակներ, վարձավճարի ամբողջական փոխհատուցում և արտերկրում կարճաժամկետ կրթական ծրագրերում մասնակցելու բացառիկ հնարավորություն։ Այս ձեռքբերումն արտացոլում է մեր ուսանողների պատրաստվածությունը, նախաձեռնողականությունը և ծրագրի արդյունավետությունը։
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը շնորհակալություն է հայտնում Ինեկոբանկին՝ կրթության, զարգացման և նոր հնարավորությունների էկոհամակարգի ձևավորման գործում շարունակական աջակցության համար։