(010) 303-300

ՃՇՀԱՀ ՌԵԿՏՈՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈւՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈւԹՅԱՄԲ

Սիրելի՛ ուսանողներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ։ Այսօր մենք ոչ միայն նշում ենք ուսանող լինելու գեղեցիկ ու պատասխանատու առաքելությունը, այլև ընդգծում գիտելիքի ուժը, որը հանդիսանում է երկրի կայուն զարգացման ու մրցունակության հիմնական նախապայմանը։

Բարձրագույն կրթությունը միշտ եղել է այն հարթակը, որտեղ ձևավորվում են նոր մտածողություն, նոր արժեքներ և ապագայի մասնագիտական ներուժ։ Պետության առաջընթացը անհնար է պատկերացնել առանց որակյալ կրթության, արդիական գիտելիքներով զինված երիտասարդության և պատասխանատու մասնագետների։ Հետևաբար, կրթական համակարգի շարունակական կատարելագործումն ու ուսանողական միջավայրի բարելավումը մեր ռազմավարական առաջնահերթություններից են։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը մշտապես ձգտում է ապահովել արդյունավետ, ժամանակակից, մրցունակ և հմտությունների զարգացման համար նպաստավոր ուսումնական միջավայր։ Մենք քայլում ենք զարգացման և վերափոխման ուղով՝ ընդլայնելով միջազգային համագործակցությունը, ներդնելով նորարարական ծրագրեր, բարելավելով ուսումնագիտական պայմաններն ու աջակցելով յուրաքանչյուր ուսանողի որպես անհատական արժեքի և ապագա մասնագետի ձևավորմանը։

Սիրելի՛ ուսանողներ, հավատացեք ձեր ուժերին, շարունակեք կրթվել, փորձել, սխալվել, զարգանալ։ Ձեր ձեռքբերումները վաղը լինելու են մեր հասարակության զարգացման գրավականը։

Մաղթում եմ նպատակային, գիտելիքով ու հաջողություններով լի ուսանողական տարիներ։

Շնորհավո՛ր Ուսանողների միջազգային օրը։

 

17.11.25