Սիրելի՛ համալսարանականներ, տեղեկացնում ենք, որ մեկնարկել է 2025–2026 թվականների «Էժեն Իոնեսկու» դոկտորական և հետդոկտորական հետազոտական կրթաթոշակների հայտերի ընդունումը: Ծրագիրը իրականացվում է Ռումինիայի կառավարության ֆինանսավորմամբ, Ռումինիայի արտաքին գործերի նախարարության միջոցով և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության համակարգմամբ:
Այս ծրագիրը ֆրանկոֆոն դոկտորանտներին և դասախոս-հետազոտողներին հնարավորություն կտա իրականացնել երեք ամսվա հետազոտական այց Ռումինիայի գործընկեր համալսարաններից մեկում, որոնք Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ցանցի անդամ են։
Այս փոխանակումները նպատակ ունեն ամրապնդել գիտական կարողությունները և խթանել ֆրանկոֆոն համալսարանների համագործակցությունը՝ շահառուների երկրների զարգացման համար առաջնահերթ ոլորտներում։
Ծրագրին կարող են մասնակցել Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (ՖՀԳ) անդամ ուսումնական հաստատության դոկտորանտներ, դասախոս-հետազոտողներ, ինչպես նաև անձինք, որոնք բնակվում և գործունեություն են ծավալում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) անդամ կամ դիտորդ երկրներում, նաև Ալժիրում։
Դիմումները անհրաժեշտ է ներկայացնել մինչև նոյեմբերի 30-ը, ժամը 23:59-ը (Բուխարեստի ժամանակ՝ GMT+2): Շարժունակության ժամանակահատվածը 2026թ. մայիսի 1-ից մինչև հուլիսի 31-ը: Ծրագրի պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: