Հարգելի՛ համալսարանականներ, տեղեկացնում ենք, որ կազմակերպվում է լոգոյի դիզայնի բաց մրցույթ, որի նպատակն է ստեղծել յուրօրինակ և բովանդակային տարբերանշան՝ «Armenian Monument Portal» նախագծի համար։
Նախագիծը նպատակ ունի ստեղծել ինտերակտիվ քարտեզ, որտեղ մեկ հարթակում կներկայացվեն Հայկական բարձրավանդակի բոլոր հայկական հուշարձանները՝ անհրաժեշտ գիտական և պատմական տեղեկատվությամբ։ Քարտեզը լինելու է ուսումնահետազոտական, կրթական և հանրամատչելի գործիք՝ ուղղված հայկական ճարտարապետական ժառանգության պահպանմանն ու տարածմանը։
Տարբերանշանի պահանջներ.
Մրցույթին կարող են մասնակցել դիզայներներ, ուսանողներ և ստեղծագործական թիմեր։ Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել առավելագույնը 3 տարբերակ։ Աշխատանքները անհրաժեշտ է ուղարկել eharutyunyan@nuaca.am էլ. փոստով,
թեմա դաշտում նշելով՝ «Logo Contest – Armenian Monument Portal»։ Ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 24:
Գնահատման չափանիշներն են՝ գաղափարի խորություն և խորհրդանշականություն, գեղարվեստական և գունային ներդաշնակություն և կիրառական հարմարավետություն տարբեր միջավայրերում։
Ժյուրին բաղկացած է ՃՇՀԱՀ դասախոսներից,
ճարտարապետության և մշակութային ժառանգության ոլորտի մասնագետներից, ինչպես նաև
Ֆրանսիայի Վալանս քաղաքի Հայկական ժառանգության կենտրոնի ներկայացուցիչներից՝ որպես կայքի հովանավոր կազմակերպություն։
Մրցույթի հաղթող տարբերանշանը կդառնա «Armenian Monument Portal» նախագծի պաշտոնական տեսողական խորհրդանիշը։
Հեղինակը կնշվի որպես տարբերանշանի հեղինակ բոլոր համապատասխան հարթակներում և կստանա դրամական պարգև՝ կայքի նախաձեռնողների և ՃՇՀԱՀ-ի կողմից։