(010) 303-300

ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍ ՋՈՆ ՔԱՐՈՒԹԵՐՍԻ ԿՈՂՄԻՑ

Սիրելի՛ համալսարանականներ,

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը «Քաղաքացիական և շրջակա միջավայրի ճարտարագիտություն. Երևան 2025» միջազգային գիտաժողովի շրջանակում, որպես գիտական կոմիտեի անդամ, հյուրընկալել է աշխարհի առաջատար բուհերից Կոռնելի համալսարանի քաղաքային և տարածաշրջանային պլանավորման դեպարտամենտի տարածաշրջանային գիտությունների հետբուհական կրթության գծով տնօրեն, միջազգային հեղինակավոր Growth and Change  գիտական հանդեսի գլխավոր խմբագիր Ջոն Քարութերսին (John Carruthers)։

Հոկտեմբերի 22-ին, ժամը 14:00-ին2023 դահլիճում կանցկացվի Ջոն Քարութերսի վարպետաց դասը՝
«Հետազոտական աշխատանք, գիտական հրատարակություն և կարիերայի ձևավորում. արգասաբեր արդյունքների հասնելու ռազմավարություններ» (Research, Publishing, and Career Building: Strategies for Effective Outcomes) թեմայով։

Վարպետաց դասին կարող են մասնակցել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողները, երիտասարդ հետազոտողներն ու գիտաշխատողները:

Աշխատանքային լեզուն անգլերենն է։

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել այս հղումով:

 

19.10.25