(010) 303-300

ՃՇՀԱՀ ՌԵԿՏՈՐ ՄԱՆՈՒԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ ճարտարապետներ, հարգելի՛ գործընկերներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ճարտարապետների համաշխարհային օրվա կապակցությամբ։ Ձեր աշխատանքն է, որ ձևավորում է քաղաքների դեմքը, կերտում է բնակավայրերի ոգին և մարդու ապրելու միջավայրը։ Ճարտարապետությունը ոչ միայն մասնագիտություն է, այլև ստեղծագործության և հոգու արտահայտություն, որտեղ յուրաքանչյուր շինություն պատմություն է՝ գրված քարի, գծի և ձևի լեզվով։

Այս տոնը ևս մեկ հնարավորություն է արժևորելու ճարտարապետների դերը քաղաքների զարգացման և հասարակության մշակութային դիմագծի ձևավորման գործում։

Հայկական ճարտարապետությունը հազարամյակների պատմություն ունի․ այն սկիզբ է առել քարե կացարաններից և վերածվել ազգային մշակույթի խորհրդանիշի։ Մեր նախնիների ստեղծած տաճարներն ու կառույցները մինչև այսօր մնացել են ոգեշնչման աղբյուր նոր սերունդների համար։

Թող հայ ճարտարապետները մեր խաղաղ երկնքի տակ շարունակեն կյանքի կոչել իրենց ստեղծագործ գաղափարները՝ հարստացնելով ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային ճարտարապետությունը։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը մշտապես եղել է և մնում է հայ ճարտարապետների դարբնոցը՝ կրթելով նոր սերունդներ, որոնք իրենց գիտելիքով ու ոճով նպաստում են մեր երկրի կառուցմանն ու զարգացմանը:

Շնորհավոր տոնդ, սիրելի՛ ճարտարապետ։

06.10.25