Օրերս Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ գիտխորհրդի նիստը։
Նիստը բացեց և իր ելույթով հանդես եկավ համալսարանի ռեկտոր Մանուկ Բարսեղյանը։ Ռեկտորը գիտխորհրդին ներկայացրեց մինչև տարվա վերջ համալսարանում նախատեսվող բարեփոխումների ծրագիրը և կարևորեց գիտխորհրդի դերակատարությունը համալսարանի զարգացման գործընթացում՝ նշելով․ «Համատեղ ջանքերով մենք պետք է շարունակենք բարձրացնել կրթության որակը, զարգացնել գիտական ներուժը և ապահովել մեր համալսարանի արժանի ներկայությունը ազգային և միջազգային հարթակներում»։
Օրակարգային առաջին հարցով քննարկվեց համալսարանի ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ հարցը։
Նիստի ընթացքում քննարկվեցին նաև համալսարանի ներքին իրավական ակտերի հաստատման մասին հարցեր, ատենախոսական թեմաների և գիտական ղեկավարների հաստատման մասին և այլ ընթացիկ հարցեր:
Նիստի ավարտին ամփոփվեցին քննարկումների արդյունքները, և ընդունվեցին համապատասխան որոշումներ՝ ուղղված համալսարանի գործունեության կատարելագործմանը։