(010) 303-300

ՄԱՔՈՒՐ ԱՊՐԵԼՆ ԱՎԵԼԻ ՀԱՃԵԼԻ Է: ՓՈՐՁԵ՛Ք

Յուրաքանչյուր մարդու շրջակա միջավայրից կարելի է պատկերացում կազմել ոչ միայն նրա բնավորության, այլ նաև՝ մաքրության նկատմամբ վերաբերմունքի մասին:

ՏՈՒՆ է նաև մեր բակը, համալսարանը, լսարանները, սեղաններն ու աթոռները:

Մենք ուզում ենք տեսնել ՄԵՐ ՏՈՒՆԸ՝ ՄԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ, մաքուր ու խնամված: Յուրաքանչյուր ուսանողի և աշխատակցի պարտքն է՝

Շնորհքով վերաբերվել համալսարանի գույքին,

Սանհանգույցից օգտվել այնպես՝ ինչպես սեփական տանը: Ջուրը քաշելն ու լվացվելն ԱՄՈԹ ՉԷ:

Եթե նույնիսկ անհնար է ՉԾԽԵԼԸ, ծխել, բայց առանց աղտոտելու տարածքը:

Խնամքով վերաբերվել բակի կանաչապատ տարածքին:

Եվ վերջապես՝ լինել զիջող, պարտաճանաչ և միմյանց նկատմամբ ժպտադեմ:

 

22.11.18