(010) 303-300

«ԴԻՄԱԿ 3» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ Դիզայնի ֆակուլտետի կողմից կազմակերպված «Դիմակ 3» ուսանողական աշխատանքների ցուցահանդեսի ամփոփումը:

Միջոցառմանը ներկա էին Դիզայնի ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանը, Դիզայնի ամբիոնի վարիչ Աշոտ Բաղդասարյանը, ֆակուլտետի դասախոսներ, ինչպես նաև ցուցահանդեսի մասնակիցներն ու ծնողներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Դիզայնի ֆակուլտետի դեկանը՝ նշելով, որ ֆակուլտետը կարևորում է ուսանողների ներգրավվածությունն ու ստեղծագործական ակտիվությունը՝ նպաստելով նրանց մասնագիտական աճին, և հավելեց, որ յուրաքանչյուր ուսանող համալսարանական մեծ ընտանիքի լիիրավ անդամ է:

Քվեարկության արդյունքում «Ուսանողական կարծիք» անվանակարգում հաղթող ճանաչվեց Անժելիկա Թադևոսյանի «Հայուհու հոգին» դիմակը, «Լավագույն աշխատանք» անվանակարգում ընտրվեցին Անի Սողոմոնյանի «Անծանոթ ցեղի վերջին մարտիկը» և Լարիսա Մխիթարյանի «Պոսեյդոն» դիմակները, իսկ մասնագիտական հանձնաժողովի կողմից I հորիզոնականը զբաղեցրեց Սյուզի Միկոյանի «Հին Արևելքի հոգին» դիմակը, II հորիոզոնականը՝ Լուսինե Խաչատրյանի «Կարլ Ֆրեդրիքսոն» դիմակը, իսկ III հորիզոնականը՝ Զոյա Աբաղյանի «Լուռ նայվածք» դիմակը։

Ցուցահանդեսին մասնակցած թվով 51 ուսանողներ ստացան մասնակցության վկայականներ, որոնցից 6-ը՝ համալսարանական հուշանվերներ և դիպլոմներ:

 

11.07.25