(010) 303-300

ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ

Օրերս հանձնվեցին վկայականներ շարունակական մասնագիտական զարգացման դասընթացների մասնակիցներին:

Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՃՇՀԱՀ աշխատակազմի ղեկավար Փայլակ Կարապետյանը: Վերջինս նշեց. «Համալսարանը մեծապես կարևորում է նման նախաձեռնությունները և գնահատում ձեր պատրաստակամությունն ու մոտիվացիան՝ շարունակելու գիտելիքների ձեռքբերումը և պահպանելու կապը համալսարանի հետ։ Ուրախալի է, որ դասընթացների արդյունքում ձևավորվել են արժեքավոր մասնագիտական կապեր և համագործակցություններ։ Համալսարանը ձեր կրթօջախն է ու պատրաստ է աջակցել ձեր գաղափարների ու նախաձեռնությունների առաջմղմանն ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ոլորտներում։ Շնորհավորում եմ բոլորիդ»։

Մասնակիցներին ողջունեցին և շնորհավորեցին նաև Կրթության որակի ապահովման և զարգացման կենտրոնի ղեկավար պարոն Վարազդատ Հովհաննիսյանը և Շինարարության ֆակուլտետի դեկան Արամ Սահակյանը:

Նորարությունների, ձեռներեցության աջակցման և դրամաշնորհների բաժնի կողմից մայիս ամսվա ընթացքում իրականացվել են հետևյալ  դասընթացները.

  • Որակի տեխնիկական հսկումը շինարարությունում (մաս 1)
  • Որակի տեխնիկական հսկումը շինարարությունում (մաս 2)
  • Երկաթբետոնե կոնստրուկցիաների հիմունքներ:

Նշված դասընթացներին մասնակցել է  քաղաքաշինության բնագավառի 102 մասնագետ, որոնք արդեն իսկ ՀՀ քաղաքաշինության կոմիտեից ստացել են Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր և պետք է 5 տարվա ընթացքում մասնակցեն շարունակական մասնագիտական զարգացման միջոցառումների կամ լրացնեն կրեդիտներ, որպեսզի դիմեն ՀՀ քաղաքաշինության կոմիտե` Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր ստանալու նպատակով:

03.07.25