Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ), համաձայն ՀՀ Կրթության և գիտության նախարարի 2007թ.-ի դեկտեմբերի 6-ի N 1193-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգ»ի, հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա առկա ուսուցման մագիստրատուրայի ընդունելություն:
Մասնագիտություններին, անվճար և վճարովի տեղերին, ուսման տևողությանը և տարեկան վարձավճարներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Մագիստրատուրան բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի կրթական աստիճան և բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման ձև է:
Մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները:
Մագիստրոսի աստիճան ունեցող քաղաքացիները 2-րդ մագիստրոսական կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով:
Մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է երկու փուլով.
Առաջին փուլով` դիմորդների փաստաթղթերը Կառավարության կողմից հաստատված տվյալ ուսումնական տարվա առկա ուսուցմամբ և պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի համար ընդունվում են հունիսի 5-20-ը, իսկ մրցույթի ամփոփումը մինչև հունիսի 30-ը, որին կարող են մասնակցել բակալավրիատի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցող շրջանավարտները:
Երկրորդ փուլով` դիմորդների փաստաթղթերը ընդունվում են հունիսի 5-20-ը և հուլիսի 15-ից օգոստոսի 25-ը, մրցույթի ամփոփումը մինչև սեպտեմբերի 1-ը, ըստ նախարարության կողմից հաստատված տվյալ ուսումնական տարվա վճարովի ուսուցման տեղերի:
Մագիստրոսական որոշ կրթական ծրագրերով ընդունելությանը կարող են դիմել բացառապես տվյալ կրթական ծրագրի ընդունելության համար սահմանված հավելյալ պարտադիր պահանջները բավարարող դիմորդները:
Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`
ՀՀ կառավարության 2006թ.-ի հուլիսի 27-ի №1183-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ)) և պետական կրթաթոշակ տալու կարգ-ին համապատասխան կարգավիճակ ունենալու դեպքում ներկայացնել պահանջվող փաստաթղթերը:
Դիմորդները մագիստրատուրայի ընդունելության ծառայությունների համար վճարում են 7000 (յոթ հազար) ՀՀ դրամ, որը անհրաժեշտ է փոխանցել «ՃՇՀԱՀ հիմնադրամ»-ի հաշվեհամարին՝ 15100-01964940200, նպատակ դաշտում նշելով` անունը, ազգանունը, հայրանունը և ընտրված կրթական ծրագիրը։
Մագիստրատուրայի ընդունելության մրցույթն անցկացվում է հետևյալ չափանիշների և համալսարանի մագիստրատուրայի ընդունելության կարգի 15-րդ և 16-րդ կետերի առաջնահերթությամբ․
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մրցույթից դուրս ընդունվում են`
Համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշման Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայի մասնագիտություններից (Դիզայն, Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն), Ճարտարապետություն, Շինարարական ճարտարագիտություն, Գեոմատիկա) որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորողի (ուսանողի) աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկն ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է:
Փաստաթղթերը ընդունվում են հետևյալ հասցեում` ք․ Երևան, Տերյան 105, 2-րդ մասնաշենք, 2125 աշխատասենյակ, հեռ.` 010-303-300 (933):
Հարգելի՛ դիմորդ,