Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ (անվճար և վճարովի հիմունքներով) ասպիրանտուրայի ընդունելություն:
Ստորև ներկայացված են անվճար հիմունքներով առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի տեղերի բաշխվածությունն ըստ մասնագիտությունների՝
Անվճար հիմունքներով առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի տեղերի բաշխվածությունն ըստ մասնագիտությունների՝
- Ե.23.03 — Շենքերի և կառույցների ճարտարագիտական (էներգետիկ, հիդրավլիկ և այլն) ապահովում -1 տեղ
- ԺԸ.00.01 —Ճարտարապետություն — 5 տեղ
Մրցույթին կարող են մասնակցել մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցող անձինք:
Մրցույթն իրականացվում է ըստ մասնագիտական քննությունից ստացած գնահատականի:
Ասպիրանտուրայի դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ ս.թ. հունիսի 2-27-ը ներառյալ, մասնագիտությունից քննության հանձնումը` ս.թ. հուլիսի 2-11-ը ներառյալ:
Դիմորդը Ասպիրանտուրայի և տեղեկատվության բաժին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
- դիմում ռեկտորի անունով,
- բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
- օտար լեզու (անգլերեն՝ TOEFL iBT կամ IELTS, ֆրանսերեն` TCF կամ գերմաներեն՝ onSET) առարկայի ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ),
- ընտրած մասնագիտությամբ գրախոսվող գիտական ամսագրերում հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում` մասնագիտական ամբիոնի կողմից գրավոր դրական գրախոսականով,
- կադրերի հաշվառման անձնական թերթիկ, ինքնակենսագրություն և չորս լուսանկար (3 x 4 չափսի),
- միջազգային կամ հանրապետական ուսանողական առարկայական մրցույթներում կամ օլիմպիադաներում ստացած դիպլոմները կամ միջազգային գիտաժողովներում մասնակցության զեկույցները (առկայության դեպքում),
- զինվորական գրքույկի պատճենը (բացակայության դեպքում` զորակոչային տեղամասում կցագրման վկայականի պատճենը):
Դիմորդը ներկայացնում է նաև անձնագիրը և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի բնօրինակը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՃՇՀԱՀ-ի ասպիրանտուրայի և տեղեկատվության բաժին հետևյալ հասցեով` Տերյան 105, թիվ 2 մասնաշենք, 2333 սենյակ, հեռ.՝ (010) 303-300: