(010) 303-300

ՀԱՆԴԻՊՈՒՄ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ՀԵՏ

Հարգելի՛ ուսանողեր,

ՃՇՀԱՀ-ում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի հետ համագործակցությամբ կազմակերպվում են սեմինարներ համալսարանի ուսանողների համար:

Սեմինարների թեմաները հետևյալ են.

«Ի՞նչ պետք է իմանալ բիզնեսի զարգացման և դրանում հաջողելու մասին», որը կվարի Ամերիաբանկի Բիզնեսի Զարգացման թիմակից Հենրի Վարդանյանը:

Այս հատվածում կքննարկվի՝ Մանրածախ բիզնեսի զարգացման թիմի կառուցվածքը և դերակատարումը, ինչու՞ են բանակցությունները կարևոր ցանկացած հարաբերություններում, ինչպե՞ս պատրաստվել բանակցություններին և հաջողել։

«Ի՞նչ պետք է իմանալ աշխատանքի մասին նախքան դիմելը», որը կվարի Ամերիաբանկի Տաղանդների Ներգրավման թիմակից  Ռիտա Հարությունյանը:

 Այս հատվածում կքննարկվի ` ի՞նչպես են կազմակերպությունները ընտրում իրենց լավագույն թեկնածուներին, ի՞նչ է  կորպորատիվ մշակույթը, ի՞նչու է պրակտիկան կարևոր որպես «առաջին քայլ», պահանջված հմտություններ և այլն:

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ:

Սեմինարները տեղի կունենան հունիսի 11-ին, ժամը 14:00-ին, 2129 լսարանում:

 

06.06.25