(010) 303-300

«B2B ՎԱՃԱՌՔՆԵՐ» ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ և ՊԱՐԳևՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՃՇՀԱՀ-ՈՒՄ

Օրերս Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, Էրազմուս+ «Սովորիր, նորարարիր, վաճառիր, հաջողիր» (Erasmus+ LISS24) նախագծի շրջանակում, տեղի ունեցավ «B2B վաճառքներ» վերապատրաստման դասընթացի մասնակիցներին հավաստագրերի, ինչպես նաև ապրիլի 25-ին կայացած մրցույթում հաղթող ուսանողներին դրամային պարգևների հավաստագրերի հանձնման արարողությունը։

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ՃՇՀԱՀ աշխատակազմի ղեկավար Փայլակ Կարապետյանը և LISS24 նախագծի համակարգող, Կրթության որակի ապահովման և զարգացման կենտրոնի ղեկավար պարոն Վարազդատ Հովհաննիսյանը։

Պարոն Կարապետյանը կարևորեց նմանատիպ ծրագրերի դերը ուսանողների նորարարական և գործարար մտածողության զարգացման հարցում՝ շեշտադրելով նրանց ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը ժամանակակից կրթական միջավայրում։

Վերապատրաստման դասընթացներին ակտիվորեն մասնակցած 14 ուսանողներ ստացան մասնակցության հավաստագրեր, իսկ մրցույթում հաղթող ճանաչված ուսանողներին հանձնվեցին դրամական պարգևների հավաստագրեր՝ ըստ մրցանակային տեղերի. 150 հազար դրամ կազմող 1-ին մրցանակին արժանացել է «Կառավարում և տեխնոլոգիա» ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողներ  Հայկ Հյուսիսյանը, 120 հազար դրամ կազմող 2-րդ մրցանակին արժանացել է «Քաղաքային տնտեսություն և էկոլոգիա» ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Եվա Հայրապետյանը, 80000 դրամ կազմող 3-րդ մրցանակին արժանացել է «Քաղաքային տնտեսություն և էկոլոգիա» ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Սաթենիկ Սիմոնյանը։

Միջոցառումն ամփոփեցին միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը, «Կառավարման և տեխնոլոգիայի» ֆակուլտետի դեկան Մարինե Գրիգորյանը և «Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման» ամբիոնի վարիչ Տաթևիկ Եդոյանը՝ կարևորելով ծրագրի շարունակականությունն ու ուսանողների ներգրավվածության խթանումը։

 

26.05.25