(010) 303-300

ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ՀՈՒԶԻՉ ՀՆՉՅՈՒՆՆԵՐԸ ՃՇՀԱՀ ՄՄԿ ՔՈԼԵՋՈՒՄ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Միջին մասնագիտական կրթության քոլեջում տեղի ունեցավ Վերջին զանգի հանդիսավոր միջոցառումը՝ նվիրված 2025 թվականի շրջանավարտներին։

Միջոցառման ընթացքում հուզիչ պահերի, հիշողություններով ու երախտագիտությամբ լի խոսքերի ներքո քոլեջը ճանապարհեց իր 106 շրջանավարտի։ Նրանք իրենց հետևում են թողնում ուսանողական տարիներն ու կանգնում կյանքի նոր՝ պատասխանատու ու ստեղծագործ ուղու մեկնարկին։

Միջոցառմանը ներկա էին ՃՇՀԱՀ ղեկավարությունը, քոլեջի մանկավարժական կազմը, ծնողներ և ուսանողներ։ Իր շնորհավորական ուղերձում ՃՇՀԱՀ ռեկտոր Մանուկ Բարսեղյանը ընդգծեց.

«Այսօրն ամենաշատը պատկանում է ձեզ՝ մեր սիրելի շրջանավարտներ։ Վերջին զանգը մի պահ է, որը ամփոփում է ձեր անցած ճանապարհը և ազդարարում նորի սկիզբը։ ՃՇՀԱՀ-ը և քոլեջը մշտապես կարևորել են գործնական գիտելիքի և արժեքային դաստիարակության համադրությունը, և վստահ եմ՝ այստեղ ստացած գիտելիքները ձեզ ուղեկից կլինեն ողջ կյանքում։ Շնորհավորում եմ բոլորիդ, բարի երթ»։

Շնորհավորանքի խոսքեր հղեցին նաև քոլեջի ղեկավարությունը և դասախոսները՝ մաղթելով շրջանավարտներին մասնագիտական մեծ հաջողություններ և նպատակային առաջընթաց։

 

26.05.25