Սիրելի՛ շրջանավարտներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ վերջին զանգի այս խորհրդանշական օրը։ Այն նշանավորում է ձեր կրթական մի կարևոր շրջափուլի ավարտն ու նոր ուղու սկիզբը՝ լի հնարավորություներով ու պատասխանատվությամբ։
Դուք դպրոցն ու քոլեջը լքում եք մի ժամանակահատվածում, երբ պահանջված են նորարարությունը, ստեղծագործ միտքն ու ամուր գիտելիքը։ Վստահ եմ, որ ձեր ստացած կրթությունը տվել է այս արժեքների ամուր հիմքը։
Հատուկ շնորհավորում եմ մեր քոլեջի և ավագ դպրոցի շրջանավարտներին. դուք մեր կրթական համակարգի հիմնասյուներից եք՝ վկայությունն այն բանի, որ ՃՇՀԱՀ-ը պարզապես համալսարան չէ, այլ ամբողջական կրթական ընտանիք։
Առջևում նոր մարտահրավերներ են՝ կրթման, մասնագիտացման, ինքնահաստատման ճանապարհին։ Եղե՛ք նախաձեռնող, աշխատասեր ու հավատարիմ ձեր արմատներին։ Որտեղ էլ լինեք, մի՛ մոռացեք՝ դուք ՃՇՀԱՀ-ի սաներն եք՝ համալսարան, որը ձևավորում է պատասխանատու ու արժանավոր քաղաքացու։
Մեկ անգամ ևս՝ ջերմորեն շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ օրվա առթիվ։ Թո՛ղ հաջողությունն ու բարեհաջողությունը լինեն ձեր ուղեկիցը։