(010) 303-300

ՃՇՀԱՀ-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում շարունակվում են իրականացվել համալսարանական սեմինարները, որոնք նպատակ ունեն ստեղծել փորձի փոխանակման, մասնագիտական երկխոսության և նորարարական գաղափարների ներկայացման արդյունավետ հարթակ՝ կրթության և գիտության տարբեր ոլորտներին առնչվող թեմաների շուրջ։

Վերջին շրջանում անցկացված սեմինարները ընդգրկել են արդիական թեմատիկա՝ սկսած ճարտարապետության տեսական և կիրառական խնդիրներից մինչև բնապահպանական վտանգների վերլուծություն։ Մասնավորապես, իրականացվել են սեմինարներ հետևյալ թեմաներով՝

  • «Պատերազմների ազդեցությունը տարածական միջավայրի կազմավորման վրա», բանախոս՝ Ա. Վարդանյան:
  • «Ֆրակտալ երկրաչափություն՝ էությունը և դրսևորումները ճարտարապետության մեջ», բանախոս՝ Բ. Գեղամյան:
  • «Արբանյակային օպտիկական (պասիվ) հեռազննման համակարգերի տվյալների ստացումը, նախնական մշակումը, վերծանումը և վերստուգումը», բանախոս՝ Վ. Մուրադյան:
  • «Տեխնոլոգիական զարգացումը գեոդեզիական աշխատանքների մեջ», բանախոսներ՝ Դ. Հախվերդյան և Դ. Խանաղյան:
  • «Ցածր գլոբալ տաքացման պոտենցիալ  (ԳՏՊ) ունեցող սառնագենտով էներգաարդյունավետ տեխնոլոգիաների  կիրառման խթանումը շենքերի նախագծման փուլում։ Պասիվ հովացում»,  բանախոսներ՝ Ա.Քարամյան և Կ.Ասատրյան:
  • «Կայուն օրգանական աղտոտիչների գերեզմանոցների տեխնոգեն սպառնալիքները շրջակա միջավայրի և քաղաքաշինական գործունեության համատեքստում», բանախոսներ՝ Ք. Սահակյան և Մ. Ավագյան:
  • «Էներգաարդյունավետության հիմնախնդրի լուծման արդիական միջոցները», բանախոսներ՝ Տ. Մանուկյան, Դ. Հակոբյան, Ս. Սարգսյան և Կ. Մովսիսյան:
  • «Արցախի ճարտարապետական ժառանգությունը՝ հետազոտության և պահպանության ժամանակակից մարտահրավերները», բանախոս՝ Լ.Կիրակոսյան:
  • «Երկրաշարժադիմացկուն բարձրաբերձ շենքերի նախագծման առանձնահատկությունները», բանախոս՝ Տ. Դադայան:
  • «Փոսորակների շեպերի ամրացման տեխնոլոգիա», բանախոս՝ Հ. Ղարիբյան:

Համալսարանական սեմինարների շարքը ոչ միայն խթանում է գիտակրթական միջավայրը, այլև հնարավորություն է տալիս տարբեր ոլորտների մասնագետներին համախմբվել՝ գիտելիքների փոխանակման, համագործակցության ընդլայնման և նոր գիտական նախաձեռնությունների շուրջ։

Մնացած սեմինարներին և դրանց բովանդակությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

 

12.05.25