Օրերս Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի թիմը՝ Կրթության որակի ապահովման և զարգացման կենտրոնի Ռազմավարական պլանավորման և որակի ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Աննա Մանասյանի համակարգմամբ, իրականացրեց աշխատանքային այց Տավուշի մարզի երեք դպրոցներ՝ Դիլիջանի ավագ դպրոց, Բերդի Մ. Սաղումյանի անվան ավագ դպրոց, Նոյեմբերյանի վարժարան:
Այցելության նպատակն էր կրեդիտների ճանաչման գործընթացի շրջանակներում համապատասխան գնահատում իրականացնել՝ ստուգելով աշակերտների գիտելիքները և հմտությունները: Տեղում կազմակերպվել և անցկացվել են գրավոր աշխատանքներ հետևյալ առարկաներից՝ «Ֆիզիկա»՝ 10-րդ և 11-րդ դասարանների համար, «Մաթեմատիկա»՝ 10-րդ և 11-րդ դասարանների համար, Գիտելիքների և ստեղծագործական կարողությունների թեստ (ԳՍԿԹ)՝ «Ճարտարապետություն» մասնագիտությամբ հետաքրքրված 11 և 12-րդ դասարանների համար:
«Մաթեմատիկա» առարկայից գրավոր աշխատանքները կազմել և անց է կացրել ՃՇՀԱՀ Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի դեկան Մարինե Գրիգորյանը, «Ֆիզիկա» առարկայից՝ ՃՇՀԱՀ Մաթեմատիկայի, շինարարական մեխանիկայի և ֆիզիկայի դեպարտամենտի ղեկավար Յուրիկ Բաբայանը, «Ճարտարապետություն» մասնագիտության ԳՍԿԹ-ն կազմել է ՃՇՀԱՀ Ճարտարապեության ֆակուլտետի դեկան Արմեն Շատվորյանը, և անց է կացրել դեկանի տեղակալ Աննա Արոյանը։
Այցն անցել է արդյունավետ մթնոլորտում՝ ամրապնդելով համալսարանի և մարզային կրթական հաստատությունների համագործակցությունը: