(010) 303-300

«ԴԻՄԱԿ 3» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Սիրելի՛ համալսարանականներ, սիրով տեղեկացնում ենք, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կիրականացվի Դիզայնի ֆակուլտետի կազմակերպած «Դիմակ 3» ուսանողական աշխատանքների ցուցահանդեսը:

Ցուցահանդեսը նպատակ ունի ներկայացնելու երիտասարդ ստեղծագործողների արտահայտիչ մտածողությունը, դիզայներական ազատ ոճն ու յուրահատուկ պատկերավորությունը։

Ցուցահանդեսը տեղի կունենա ապրիլի 28-ին, ժամը 15:00-ին, ՃՇՀԱՀ 4-րդ հարկի ցուցասրահում:

25.04.25