Սույն թվականի նոյեմբերի 1-ին ավարտվեց ՀՀ 2018 թ. տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնությունը: Մեր համալսարանի վոլեյբոլի տղաների թիմը դարձավ 3-րդ մրցանակակիր։ Առաջնության «Լավագույն խաղացող» մրցանակի արժանացավ մեր համալսարանի կառավարման ֆակուլտետի ուսանող, ՀՀ վոլեյբոլի հավաքականի անդամ և մեր թիմի առաջատար Անդրէ Սիմոնին:
Շնորհավորում ենք մեր վոլեյբոլի թիմին և մեր բուհին այս հաջողության կապակցությամբ՝ ցանկանալով նորանոր բարձունքներ: