(010) 303-300

ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԴԻԶԱՅՆ ԵՎ ՄԱՐՔԵԹԻՆԳ» ՀՆԳՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում մեկնարկեց «Դիզայն և մարքեթինգ» խորագրով մասնագիտական դասընթացը, որը իրականացվում է Սանկտ Պետերբուրգի արդյունաբերական տեխնոլոգիաների և դիզայնի պետական համալսարանի հետ համատեղ։

Ծրագիրը իրականացվում է երկկողմանի հուշագրի շրջանակներում և հիմնական նպատակն է Դիզայնի ֆակուլտետի ուսանողներին փոխանցել ստարտափ նախագծերի ստեղծման, զարգացման և առևտրայնացման հիմնարար հմտություններ դիզայնի ոլորտում։ Դասընթացների ընթացքում մասնակիցները ծանոթանալու են ստարտափ մշակման կարևորագույն փուլերին՝ սկսած խնդրի և հաճախորդի բացահայտումից մինչև ապրանքի գաղափարի ձևավորում, նախատիպի նախագծում, մարքեթինգային ռազմավարության կազմում, փորձարկում և արդյունավետ ներկայացում։

Դասընթացը ներառում է ինչպես տեսական նյութեր, այնպես էլ գործնական աշխատանքներ։ Ուսանողները հնարավորություն ունեն մշակելու սեփական ստարտափ նախագծերը, մասնակցելու խաղադաշտի պատրաստմանը, անցկացնել շնորհանդեսներ և կատարել սխալների վերլուծություն՝ ծրագրի վերջնական ներկայացման փուլում։

Դասընթացը շարունակվելու է մինչև ապրիլի 18-ը՝ հնարավորություն ընձեռելով մասնակիցներին ստանալ արժեքավոր գիտելիքներ և գործնական փորձ՝ միջազգային կրթական հարթակում։

16.04.25