ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ուսանողական խորհրդի հերթական նիստի ընթացքում՝ Ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանի կողմից տրվեցին «Սոցիալապես անապահով և հասարակայնապես ակտիվ ուսանողների` մետրոյից անվճար երթևեկելու» քարտերը՝ ապահովելով ծրագրի շարունակական ընթացքը։ Մշտապես լինելով ուսանողների կողքին, կիսելով նրանց մտահոգություններն ու լուծման ուղիներ փնտրելով՝ Ուսանողական խորհուրդը 2013թ-ին ձեռնամուխ եղավ մի նախաձեռնության, որը միտված էր թեթևացնել սոցիալապես անապահով ուսանողների ֆինանսական խնդիրները և խրախուսել համալսարանական ակտիվ կյանքով ապրող ու գերազանց առաջադիմություն ցուցաբերող ուսանողներին:
Հիշեցնենք, որ Ուսանողական խորհրդի այս ծրագիրը 2015 թ-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող «Հայկյան» մրցանակաբաշխությանը հաղթող է ճանաչվել «Լավագույն ինքնատիպ նախագիծ» անվանակարգում: