Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն իրականացնում է «Նախագծերի կառավարման հիմունքներ» դասընթացը, որը կմեկնարկի ապրիլի 8-ին։
Դասընթացի մասնակիցները ձեռք կբերեն հիմնարար գիտելիքներ նախագծերի կառավարման վարքագծային և քանակական ասպեկտների վերաբերյալ, ինչպես նաև կտիրապետեն նախագծերի ամբողջական փուլերին՝ նախաձեռնում, պլանավորում, իրականացում և փակում։ Կծանոթանան նախագծերի կառավարման ժամանակակից մեթոդներին ու գործիքակազմին, ինչպես նաև կսովորեն աշխատել Microsoft Project ծրագրակազմով, որը նախագծերի պլանավորման և կառավարման արդյունավետ ու լայնորեն կիրառվող գործիք է։
Դասընթացը կվարեն Նյու Ջերսիի Ռատգերսի համալսարանի առաջատար ենթակառուցվածքների և փոխադրումների կենտրոնի կողմից հավաստագրված փորձառու դասախոսներ, որոնք ունեն բազմամյա մանկավարժական փորձ և իրականացնում են միջազգային և տեղական բազմաթիվ նախագծերի կառավարում։
Դասընթացի մասնակիցները կստանան ՃՇՀԱՀ-ի պաշտոնական վկայական, իսկ հաջողությամբ ավարտողները՝ Նյու Ջերսիի Ռատգերսի համալսարանի առաջատար ենթակառուցվածքների և փոխադրումների կենտրոնի վկայական
ՃՇՀԱՀ-ի ուսանողներն ու աշխատակիցները կարող են դասընթացին մասնակցել 15% զեղչով։
Դասընթացին գրանցվելու և ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով:
Լրացուցիչ հարցերի դեպքում գրել nuacaextension@gmail.com էլ հասցեին կամ զանգահարել 010 303 300 (961 կամ 529) հեռախոսահամարով։