(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Հերոսացած Ադամը մեր համալսարանի ուսանող էր

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտու բախումների ժամանակ հակառակորդի գնդակներից զոհված հայ երիտասարդ հերոսների շարքերում էր նաև 20-ամյա Ադամ Սահակյանը: Ինչպես նրան ընկերներն են բնութագրում՝ բարության տիպար Ադամը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետի ուսանող էր….ապագայում, վստահ, նաև լավ մասնագետ:

Օրեր շարունակ լռությունից հետո, այսօր՝ ապրիլի 11-ին, հարազատները ճանաչել են մինչև վերջին շունչը պայքարած ու արիաբար զոհված Ադամի մարմինը:

Համալսարանի ողջ անձնակազմը, միանալով այս օրերին յուրաքանչյուր հայի շուրթերից հնչող աղոթքներին ու ցավակցական խոսքերին, խոնարհվում է մերօրյա հերոսների սխրանքի առջև՝ հավատքով, որ սեփական արյամբ Հայրենիքը պաշտպանած քաջ զինվորների հիշատակն անմահ է ու վառ:

Ադամ Սահակյանի հոգեհանգիստը տեղի կունենա 12.04.2016թ-ին, ժամը 17:30-ին, հուղարկավորությունը` 13.04.2016թ-ին, ժամը 13:00-ին՝ Երևանի Կոնդի եկեղեցում:

11.04.16