ՃՇՀԱՀ Արտաքին կապերի վարչության խորհրդական Արմեն Մինասյանը գործուղվել է Ռումինիայի Բուխարեստ քաղաք՝ մասնակցելու Ռեկտորների տարածաշրջանային համաժողովի թեմատիկ հանձնաժողովների նիստին:
Միջոցառման բացմանը մասնակիցներին ողջունեցին Բուխարեստի համալսարանի պրոռեկտոր Կոնստանտին Վիկան, C2R-ECO ժամանակավոր նախագահ Ալեքսանդրու Ստրատանը և ՖՀԳ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Լոր Կաստենը:
Մասնակցելով «C.2՝ Գեներատիվ արհեստական բանականության և կիբերանվտանգության զարգացում» աշխատաժողովին՝ Արմեն Մինասյանը քննարկեց արհեստական բանականության (AI) զարգացման և դրա կրթական ոլորտում ինտեգրման հիմնական հարցերը:
Գործուղման ընթացքում քննարկվեցին արհեստական բանականությանը վերաբերող հետևյալ թեմաները. Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատաշուկայի վրա, AUF-ի աջակցությունը անդամ համալսարաններին, AI-ի ազդեցությունը դասավանդման և ուսուցման գործընթացների վրա, AI-ի ինտեգրումը ակադեմիական և վարչական ոլորտներում, AI-ի ազդեցությունը ապագայի աշխատատեղերի վրա. Թվային հմտությունների կարևորությունը, Աշխատաշուկայի փոփոխվող պահանջներին համապատասխանեցում, Դասախոսների վերապատրաստման և փորձի փոխանակման ծրագրեր, AI-ի կիրառման կանոնակարգեր և ուղեցույցներ:
Գործուղման արդյունքում ձևակերպվել են առաջարկներ՝ AI-ի արդյունավետ կիրառման, դասավանդման գործընթացների արդիականացման և միջազգային համագործակցության ընդլայնման վերաբերյալ: